ՊՐՈՄ-ՏԵՍՏ ախտորոշիչ լաբորատորյան հիմնադրվել է 1998-ին, այնուհետև ընդալյվել է իր հստակ և բարձրակարգ ախտորոշիչ ծառայություների մատուցման շնորհիվ՝ դառնալով լաբորատորիաների ցանց: Այժմ էլ, հավատարիմ մնալով իր սկզբունքներին և աշխատանքային ճշգրտությանը, շարունակում է ծավալել գործունեություն և որպես գրավական ընտրել է բարձր արհեստավարժությունը և ուղղվածությունը դեպի նորագույն նվաճումներ: Համաշխարհային առաջատար արտադրողներից ներկրված ժամանակակից սարքավորումների և բարձր որակավորում ունեցող մասանագետների շնորհիվ լաբորատորիան հստակ կատարում է իր առջև դրված խնդիրները: Մեր գործի նպատակն է ունենալ որակի միջազգային չափանիշներին համապատասխան լաբորատոր ախտորոշումներ` հասանելի բոլորին և նպաստել մեր հասարակության առողջության բարելավմանը:
Ընկերության գործունեության հիմնական ուղությունները.
♦ Նորագույն տեխնոլոգիաների ներդրում լաբորատոր պրակտիկայում:
♦ Լաբորատոր ախտորոշում՝ միջազգային չափանիշներին համապատասխան:
♦ Գիտական կենտրոնների և բժշկական հաստատությունների համալիր ապահովում առաջատար արտադրողների սարքավորումներով, ռեագենտներով և սպառվող նյութերով:
♦ Բժշկական սարքավորումների սերվիս և տեխնիկական սպասարկում:
♦ Կլինիկական փորձարկումների խորհրդատվություն, կազմակերպում, մոնիթորինգ/աուդիտ և տվյալների վերլուծություն:
♦ Տվյալների բազայի մշակում, կառավարում և վիճակագրական վերլուծություն:
Ընկերությունն իրականացրել և մասնակցել է մի շարք խոշոր նախագծերի: Մենք հպարտ ենք մեր ձեռքբերումներով: Ընկերությունը հանդիսանում է մի շարք աշխարահռչակ ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ինչպիսիք են. Abbott Laboratories: Abbott Diabetes Care, Abbott Molecular, Abbott Vascular, Abbott Diagnostics; Euroimmun, Beckman Coulter և այլն: