Քիմերիզմի թեստ

📣   1️⃣-ինը Հայաստանում «Պրոմ-Տեստ»-ը ներդնում է ԳԵՐկարևոր Քիմերիզմի թեստը՝ ախտորոշման ոլորտում։👌🏻

‼️  Ի՞նչ կարևորություն ունի Քիմերիզմի թեստը:👇🏻

➡️  Ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստումից հետո քիմերիզմի թեստը վճռորոշ դեր է խաղում մի շարք ասպեկտներում՝👇🏻

☑️  հեմատոպոետիկ բջիջների փոխպատվասման արդյունավետության գնահատման համար,

☑️  բարդությունների ռիսկի վաղ գնահատման գործում, ինչպիսիք են➡️ մերժման (rejection) հայտնաբերումը կամ տրանսպլանտատն ընդդեմ տիրոջ հիվանդությունը (GVHD),

☑️  ռեցիդիվի կանխատեսման համար` փոխպատվաստումից հետո,

☑️  երկարաժամկետ արդյունքների մոնիթորինգը:

‼️  Ո՞րն է Քիմերիզմի թեստի նպատակը:👇🏻

📌  Նպատակը ռեցիպիենտի օրգանիզմում` ոսկրածուծում հատուկ գենետիկական տարբերությունների (պոլիմորֆ մարկերների) հայտնաբերումն ու քանակական գնահատումն է, որը թույլ է տալիս տարբերակել դոնորական բջիջները՝ ռեցիպիենտի բջիջներից:

‼️  Ի՞նչ արդյունք ակնկալել Քիմերիզմի թեստից:👇🏻

➡️  Քիմերիզմի թեստը բարձրացնում է հիվանդի անվտանգությունը և բարելավում փոխպատվաստման արդյունքները` հնարավորություն տալով ժամանակին կատարել անհատականացված թերապևտիկ միջամտություններ:

‼️  Ի՞նչ մեթոդ է կիրառվում «Պրոմ-Տեստ» Prom-Test Laboratories -ում` Քիմերիզմի գնահատման համար:👇🏻

👌🏻  Մեր լաբորատորիայում քիմերիզմի գնահատման համար կիրառում է ամենազգայուն մեթոդներից մեկը՝ կարճ կրկնվող հաջորդականությունների (STR-short tandem repeats) վերլուծությունը մուլտիպլեքսային ամպլիֆիկացիային հաջորդող ֆրագմենտային անալիզը: