Ազոտի ենթօքսիդը անզգայացնող թմրամիջոց է, որն օգտագործվում է վիրաբուժության, օպերատիվ գինեկոլոգիայի, ինչպես նաև ընդհանուր անզգայացման ժամանակ:
Ազոտի ենթօքսիդը – գազ է, որը չունի գույն և հոտ, ավելի ծանր է, քան օդը: Փոքր չափաբաժիններով դեղամիջոցի օգտագործումը առաջացնում է թեթև հարբեցում և քնկոտություն: Այստեղից էլ առաջացել է գազի մեկ այլ անվանու՝ ծիծաղեցնող գազ: Մաքուր գազը շնչելիս առաջանում են ասֆիքսիա և թմրեցնող վիճակ:
Բժշկական ազոտի ենթօքսիդը առաջացնում է թմրեցնող վիճակ ՝ առանց նախնական գրգռման և այլ կողմնակի բարդությունների: Ազոտի ենթօքսիդը չունի ուժեղ թմրեցուցիչ դեղանյութի արդյունավետություն, ուստի խորհուրդ է տրվում այն օգտագործել զուգակցված՝ ավելի հզոր անզգայացման հետ:
Ազոտի ենթօքսիդի և թթվածնի գազային խառնուրդը ճիշտ դեղաչափով (մինչև 80% ազոտային օքսիդ), առաջացնում է վիրաբուժական անզգայացում: Հաճախ օգտագործվում է համակցված անզգայացում , որի դեպքում ազոտի ենթօքսիդը զուգորդվում է այլ դեղամիջոցների հետ՝ միոռելաքսանտներ, անալգետիկներ և այլն:
Բժշկության մեջ կիրառվող ազոտի ենթօքսիդը, ( բարձր մաքրության աստիճանի), չի առաջացնում շնչուղիների գրգռում: Շնչելու ընթացքում,լուծվելով արյան պլազմայում, չի փոփոխվում,չի մետաբոլվում, ինչպես նաև չի կապվում հեմոգլոբինի հետ:
Ինհալացիայի դադարեցումից հետո այն դուրս գալիս է անփոփոխ (10-15 րոպեի ընթացքում)՝շնչուղիների միջոցով : Կիսադուրսբերման ժամանակը 5 րոպե է:
Ազոտի ենթօքսիդը կիրառվում է`