Կանանց Խորհուրդ է տրվում հանձնել միզասեռական քսուկ դաշտանային ցիկլի առաջին կեսին ՝ սկսած 3-4-րդ օրվանից — դաշտանի ավարտից հետո , իչպես նաև թույլատրելի է դաշտանային ցիկլի երկրորդ կեսին ՝ոչ ուշ, քան դաշտանից 5 օր առաջ:
Եթե առկա են բորբոքման ծանր ախտանիշներ, նմուշառումը կատարվում է այցելության օրը:
Հետազոտության նախօրեին և բուն հետազոտության օրը չիրականացնել հեշտոցի մշակում:
Խորհուրդ չի տրվում նմուշառումը կատարել հակաբիոտիկների ընդունման ֆոնի վրա (ընդհանուր / տեղային) և դաշտանային ցիկլի ժամանակ:
Հետազոտությունից առնվազն 1-2 օր առաջ զերծ մնալ սեռական հարաբերություններից, ներհեշտոցային ուլտրաձայնային և կոլպոսկոպիկ զննումներից :
Տեղային հակաբակտերիալ և հակասեպտիկ դեղամիջոցներ օգտագործելուց հետո, խորհուրդ է տրվում նմուշառումը կատարել դեղորայքի ավարտից 14 օր անց, և ոչ շուտ, քան 1 ամիս՝ ընդհանուր հակաբիոտիկներ ընդունելուց հետո:
Եթե հետազոտության համար վերցվում է միզուկի քերուկ (տղամարդկանց և կանանց համար), նմուշառումը կատարվում է միզելուց առաջ կամ ոչ շուտ, քան 3 ժամ հետո:
Տղամարդկանց անհրաժեշտ է առնվազն 3 օր զերծ մնալ սեռական հարաբերություններից,՝անդրոֆլոր» կամ «Անդրոֆլոր սկրին» հետազոտություններ հանձնելուց առաջ: